ՀՀ տարածքում կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 22-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ:
Փակ են Սոթք-Քարվաճառ, Արագածոտնի մարզի Չքնաղ-Ձորագլուխ և Շիրակի մարզի Ամասիա-Բերդաշեն ավտոճանապարհները:
Դժվարանցանելի են Երևան-Մեղրի ավտոճանապարհի «Զանգեր» կոչվող հատվածը, Սյունիքի մարզի Գորիս-Կապան և Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը: Աշոցք-Ամասիա ավտոճանապարհին բուք է և ցածր տեսանելիություն:
Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում, Լոռու մարզի Վանաձոր-Ալավերդի և Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Սյունիքի մարզի «Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում:
Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: