1919 դիտում
18:09 21-02-2015
Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ՀՀԿ կանանց խորհրդի անդամների և տարածքային ու շրջանային կազմակերպությունների ակտիվի հետ. ֆոտոշարք
Հայաստանի Հանրապետության նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ծաղկաձորում ՀՀԿ կանանց խորհրդի կազմակերպած սեմինարի շրջանակներում հանդիպում է ունեցել ՀՀԿ կանանց խորհրդի անդամների և տարածքային ու շրջանային կազմակերպությունների ակտիվի հետ:
Ավանդական դարձած այս սեմինարի ժամանակ կուսակցական կանայք ամփոփել են 2014թ. խորհրդի և տարածքային կազմակերպությունների կողմից կատարված աշխատանքները, կուսակցության նախագահին զեկուցել դրանց արդյունքները, որից հետո քննարկել են 2015թ. ընթացիկ աշխատանքներն ու կանանց խորհրդի առջև դրված խնդիրները:
Հանրապետական կուսակցության անդամ կանայք խնդրել են Նախագահին իրենց հետաքրքրող կարևոր և արդիական մի շարք հարցերի վերաբերյալ ներկայացնել իր տեսակետներն ու դիրքորոշումները: Հարցերը վերաբերել են ինչպես կուսակցական, կազմակերպական, այնպես էլ հանրապետության ներքին և արտաքին քաղաքականության օրակարգի արդիական հարցերին՝ Հայաստան-Թուրքիա արձանագրությունները ՀՀ ԱԺ-ից հետ կանչելու՝ Հանրապետության Նախագահի որոշմանը, տարածաշրջանային մարտահրավերներին, մեր երկրի անվտանգությանը, պաշտպանությանը, սահմանադրական բարեփոխումների գործընթացին և այլն:
Հանդիպման ավարտին Նախագահը կուսակցության պատվոգրեր ու շնորհակալագրեր է հանձնել անցյալ տարվա ընթացքում առավել ակտիվ աշխատանքով աչքի ընկած կուսակցական կանանց:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
2739 դիտում
20:47 02-04-2016
Հանդիպում ՀՀԿ Ավանի տարածքային կազմակերպության կանանց ակտիվի հետ
11987 դիտում
17:41 24-03-2017
ԱԺ պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը հանդիպում է ունեցել ԵԿՄ Էջմիածնի տարածքային բաժանմունքի ակտիվի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
361 դիտում
18:18 30-01-2025
էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը
505 դիտում
18:06 30-01-2025
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
871 դիտում
16:30 30-01-2025
Խորապես վշտացած ենք Վաշինգտոնում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի կապակցությամբ. ԱԳՆ