Զիմբաբվեի նախագահն ամենատարեցն է աշխարհում
                        Այսօր Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուգաբեն նշում է իր 91 ամյակը: 
Այդպիսով նա դարձել է մոլորակի ամենատարեց նախագահը:
Նա իր ծննդյան տոնը նշելու է մի ամբողջ շաբաթ: Ի դեպ՝ նա երկիրը ղեկավարում է արդեն 35 տարի: Նախագահ Մուգաբեի պատվին նախատեսված  ծննդյան միջոցառումները կարժենան մոտ կես միլիոն դոլար: 
Նշենք, որ Աֆրիկայի հարավում գտնվող Զիմբաբվեն համարվում է աշխարհի ամենաաղքատ երկրներից մեկը:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

