5167 դիտում
17:58 20-04-2014
Աստղիկ տատը Կարմիր գյուղի ամենատարեցն է. այսօր լրացավ նրա 101 ամյակը
Աստղիկ տատը Գեղարքունիքի մարզի Կարմիր գյուղի ամենատարեցն է` 101 տարեկան: Այսօր՝ ապրիլի 20-ին լրացավ նրա ծննդյան 101-ամյակը:
Աստղիկ Սուչյանը ծնվել է 1913 թվականին Գեղարքունիքի մարզի Արծվաքար գյուղում, նա դպրոց է հաճախել մինչև 5-րդ դասարան, և ծնողները նրան շուտ ամուսնացրել են: 1-ին անգամ նա ամուսնացել է 15 տարեկանում, իսկ առաջնեկին ծննդաբերել է 16 տարեկան հասակում, 2-րդ անգամ ամուսնացել է 38-տարեկան հասակում:
Այսօր նրա գերդաստանը` որդիները, թոռներն ու ծոռները, 50-ից ավելի են: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Աստղիկ տատը աշխատել է գյուղի կոլխոզում, որպես բանվորուհի չնայած, որ այդ մասին ոչ մի թուղթ չկա, աշխատանքային ստաժն էլ չի պահպանվել, թղթերն այրվել են, ու հիմա 101 ամյա կինը ստանում է ընդամենը 23 000 դրամ ծերության թոշակ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
6830 դիտում
23:53 24-03-2014
Էլիչկա տատը Ոսկեվան գյուղի ամենատարեցն է` 101 տարեկան. ֆոտոշարք
9388 դիտում
19:25 10-01-2016
Այսօր լրացավ հայկական ֆուտբոլի լեգենդ Խորեն Հովհաննիսյանի 61-ամյակը. տեսանյութ
6448 դիտում
23:17 12-10-2016
Այսօր լրացավ հայկական և խորհրդային ֆուտբոլի լեգենդ Նիկիտա Սիմոնյանի 90-ամյակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1495 դիտում
19:03 24-12-2024
Արտաշատի ԲԿ-ին պետության կողմից կտրամադրվեն ֆինանսական միջոցներ
607 դիտում
18:49 24-12-2024
Նախկին նախագահները մերժեցին բանավեճի հրավերը, քանի որ հաստատելու էին Փաշինյանի պնդումը․ Ռուբեն Ռուբինյան
883 դիտում
18:37 24-12-2024
Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել