Չինաստանում երկրաշարժ է եղել. կա ավելի քան 10.000 տուժած
                        Չինաստանում տեղի ունեցած 4.4 մագնիտուտ ուժգնությամբ երկրաշարժից ավելի քան 10.000 մարդ է տուժել: 
Երկրաշարժը տեղի է ունեցել այսօր երկրի հարավ-արևմուտքում գտնվող Յուննան շրջանում: Այս մասին հայտնել են տեղական լրատվամիջոցները: 
Երկրաշարժի օջախը եղել է 6 կմ խորության վրա: Ստորգետյա ցնցումներից մոտ 280  բնակելի տուն է քանդվել:
Զոհերի և տուժածների մասին տեղեկություն չի հաղորդվում:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

