Պերուի և Չիլիի միջև հարաբերությունները վատթարագույնին են հասել լրտեսական սկանդալի պատռճառով, հաղորդում է Peru21-ը:
Բանն այն է, որ նախորդ շաբաթ Չիլիում ձերբակալվել են Պերուի ռազմածովային ուժերի 3 սպաներ, ովքեր մեղադրվում են այլ երկրների գաղտնի տեղեկություններ փոխանցելու մեջ: Վերջիններիս սպառնում է մինչև 25 տարվա ազատազրկում:
Այդ կապակցությամբ Պերուում Չիլիի դեսպանին է հանձնվել հարևան երկրի դեմ լրտսական գործունեությունը հետաքննելու պահանջով նոտա: Բողոքի նոտան պերուացի դեսպանը ուղարկել է հայրենիք: