Պերուն ցնծում է. 36 տարի անց թիմը կխաղա աշխարհի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Պերուի հավաքականը դարձավ վերջին՝ 32-րդ թիմը, որը 2018թ. աշխարհի առաջնության ուղեգիր նվաճեց:
Անցումային խաղերում պերուացիները Նոր Զելանդիայում 0:0 խաղալով տանտերերի հետ, սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթանակ տարան և դուրս եկան եզրափակիչ փուլ:
Նշենք, որ վերջին անգամ Պերուի հավաքականը աշխարհի առաջնությանը մասնակցել էր 1982 թվականին, այնպես որ, զարմանալի չէ, որ ամբողջ երկրում տոն է հայտարարված: