Հանձնարարվել է վաճառել «Կենտրոն» հեռուստաընկերությունը. Ժողովուրդ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ ըստ տեղեկությունների՝ ԲՀԿ նախագահին քաղաքական դաշտից դուրս մղելուց հետո նրա առաջ, ի թիվս այլ պայմանների, դրված է նաև «Կենտրոն» հեռուստաընկերության հարցը:
Ըստ լուրերի՝ ՀՀ նախագահը նրան ասել է, որ շատ կարճ ժամանակում պետք է վաճառի իր խնամի, ԱԺ պատգամավոր Մուրադ Գուլոյանի անունով գնված «Կենտրոն» հեռուստաընկերությունը: Ընդ որում, պետք է վաճառի այն մարդուն, ում անունը կտրվի:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


