211652_close_icon

Այս պահին Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին մառախուղ է

views-count1291 դիտում article-date 23:20 20-02-2015
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 20-ի ժամը 23.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փակ է Երևան-Մեղրի ավտոճանապարհի «Զանգեր» կոչվող հատվածը, Գյումրի-Բավրա ավտոճանապարհի Թորոսգյուղի հատվածը, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 2-րդ կմ-ը: Դժվարանցանելի են Դիլիջանի ոլորանները, Շիրակի մարզի Ախուրյան գյուղի ավտոճանապարհները և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում, Շիրակի մարզի Ամասիա գյուղի և Արթիկ քաղաքի միջհամայնքային ավտոճանապարհներին առկա է բուք և ցածր տեսանելիություն: Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի Արտաշավան գյուղի հատվածում առկա է մերկասառույց: Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին մառախուղ է: Գեղարքունիքի մարզի Գավառ, Լոռու մարզի Վանաձոր, Ստեփանավան քաղաքներում, Շիրակի մարզի Ամասիա, Աշոցք գյուղերում, Սյունիքի մարզի «Զանգեր» կոչվող հատվածում և Տավուշի մարզում ձյուն է տեղում: Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում:

Նմանատիպ նյութեր