211652_close_icon

Վաղվա մշակութային միջոցառումները` հայկական թատրոններում

views-count1382 դիտում article-date 22:55 20-02-2015
Փետրվարի 21-ին` ժամը 12:00-ին, Պետական կամերային երաժշտական թատրոնում տեղի կունենա «Մոխրոտը» մանկական ներկայացումը: Հեղինակ` Շ. Պերրո, ռեժիսոր` Ա. Միրիջանյան: Ժամը 12:30-ին, 14:00-ին և 15:30-ին, Խմաճիկների պետական թատրոնում կբեմադրվի «Իսկական ընկերը» մանկական ներկայացումը: Հեղինակ` Ռուբեն Մարուխյան, բեմադրիչ` Աննա Էլբակյան: Ժամը 19:00-ին, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի կունենա «Սիրային իրարանցում» ներկայացումը: Հեղինակ` Մարկ Կոմուլետի: Ժամը 19:00-ին, Հ. Ղափլանյանի անվան Երևանի դրամատիկական թատրոնում տեղի կունենա «Սյուզաննան, Սյուզետտան եւ Ժակլինը + 3 տղամարդ» ներկայացումը: Հեղինակ` Մ. Կամոլետտի:

Նմանատիպ նյութեր