31–ամյա Սիրանուշը դիտավորությամբ դանակով հարվածներ է հասցրել տատին
31–ամյա Սիրանուշ Քարտաշյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա այցելել է տատին` Էմիլյա Համբարյանին և մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ, նախապես իր հետ վերցրած գործարանային արտադրության խոհանոցային դանակով հարվածել է Էմիլյա Համբարյանի գլխի, ձախ հոնքի, ձախ աչքի վերին կոպի և քթի, ձախ թևի շրջաններին` վերջինիս պատճառելով առողջության կարճատև քայքայումով թեթև վնասի հատկանիշներ պարունակող մարմնական վնասվածքներ:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածի հատկանիշներով:
Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանից: