Քաբուլի հյուրանոցներից մեկի վրա հարձակում է իրականացվել. կան զոհեր
Քաբուլի հյուրանոցներից մեկի վրա հարձակում է իրականացվել, ինչի հետևանքով, տարբեր տվյալներով, զոհվել է 5-11 մարդ:
Զինված անձինք ներխուժել են հյուրանոց, որտեղ համերգ էր տեղի ունենում, և կրակ բացել հանդիսատեսի ուղղությամբ:
Աֆղանստանի հատուկ ծառայություններին հաջողվել է 5 ժամյա գործողությունների արդյունքում ոչնչացնել ահաբեկիչներին: Կատարվածի պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբան» շարժումը: