211652_close_icon
views-count1973 դիտում article-date 16:02 20-02-2015

Ժիրինովսկին կոչ է արել փակել Անդրեյ Մալախովի հաղորդումը

Ռուսաստանի Լիբերալ դեմոկրատներիառաջնորդ Վլադիմիր ժիրինովսկին հայտարարել է, որ հարկավոր է փակել Անդրեյ Մալախովի «Թող խոսեն» հաղորդաշարը: Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: «Որոշ վնասակար հաղորդումների մասին մենք մեկ անգամ չէ, որ խոսել ենք: Դրանք սպառնում են մեր ընտանեկան արժեքներին: Աևրգելեք «Թող խոսեն» ծրագիրը: Այնտեղ մշտապես ցուցադրում են ալկոհոլիկների կամ ամուսնալուծվածների կամ էլ ողջ երկրով ցույց տալիս, թե ով է երեխայի կենսաբանական հայրը: Բոլորին տիրել է վարկանիշը»,-ասել է նա:

Նմանատիպ նյութեր