Հերթական տուրուդմփոցը՝ Թուրքիայի խորհրդարանում. կան վիրավորներ. տեսանյութ
                        Թուրքիայի ազգային մեծ ժողովում երեկ երկրի ներքին անվտանգության վերաբերյալ նախագծի քննարկման ժամանակ հերթական վիճաբանությունն է ծագել պատգամավորների միջև, որը վերածվել է իսկական ձեռնամարտի:
Իշխող «Արդարություն և զարգացում» և ընդդիմադիր կուսակցությունների անդամների միջև տեղի ունեցած ծեծկռտուքից տուժել են նաև այլ պատգամավորներ: Հոսպիտալացվել է 5 մարդ: Նրանցից մեկը խորհրդարանի  որոշումները հաստատող մուրճով հարված է ստացել գլխին:
                                            
                    
                    
                                                                    
                        
                        
                        
            


