ԱՄՆ-ում Walmart-ը կբարձրացնի աշխատավարձերը
ԱՄՆ-ի խոշոր գործատուներից մեկը՝ Walmart առևտրային ընկերությունը հայտնել է, որ մոտ կես միլիոն աշխատակիցների աշխատավարձը կբարձրացնի:
Ընկերությունը նշել է, որ 2016թ-ի փետրվարին աշխատողները կստանան ժամում ամենաքիչը 10 դոլար:
Նշենք, որ OUR Walmart անունով աշխատողների միությունը, որին աջակցում են ամերիկյան արհմիությունները, վերջին 2 տարվա ընթացքում ցուցեր է անցկացրել պահանջով՝ բարձրացնել աշխատավարձերը և բարելավել ծառայողների աշխատանքային ռեժիմը: