ԿԽՄԿ ղեկավարը մտադիր է հանդիպել Վ. Պուտինի հետ
                        Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ղեկավարը հաջորդ շաբաթ կայցելի Մոսկվա, ուր նախատեսված է նրա հանդիպումը նախագահ Վ. Պուտինի հետ: 
Լրատվամիջոցները հայտնել են, որ Պետեր Մաուրերը կհանդիպի ՌԴ նախագահի, արտգործնախարարի, պաշտպանության փոխնախարարի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: 
Ըստ նախնական տվյալների, բանակցությունները կլինեն Ուկրաինայի արևելքի մարդասիրական իրավիճակի և , տուժածներին ավելի մեծ չափով օգնություն ցուցաբերելու մասին: 
Այցը նախատեսված  է փետրվարի 23-25-ը: Այնուհետև կազմակերպության ղեկավարը կմեկնի Կիև:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

