«Չինական գարնան տոն» միջոցառումը՝ ԵՊԼՀ-ում
Փետրվարի 20-ին՝ ժամը 15:00-ին, ԵՊԼՀ մեծ դահլիճում տեղի կունենա ԵՊԼՀ Կոնֆուցիոսի ինստիտուտի կազմակերպած «Չինական գարնան տոն» միջոցառումը:
Այն հնարավորություն կընձեռի ծանոթանալու չինական մշակույթին: Միջոցառումը էլ ավելի կամրապնդի հայ-չինական բարեկամական հարաբերությունները:
Կմասնակցեն ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թյեն Էրլոնգը, ԵՊԼՀ ռեկտոր Գայանե Գասպարյանը և այլ պաշտոնատար անձինք: