211652_close_icon

Երևան-Կապան ավտոճանապարհին առկա է մերկասառույց

views-count1532 դիտում article-date 17:11 19-02-2015
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 19-ի ժամը 17.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Երևան-Կապան ավտոճանապարհին առկա է մերկասառույց 183-220 և 275-280 կմ-ին, իսկ 275-280 և 225-230-կմ-ին տեսանելիությունը շատ ցածր է՝ 50 մ.: Մերկասառույց է նաև Սիսիան-Գորիս ավտոճանապարհին: Սյունիքի մարզի Գորիս քաղաքում առկա է մառախուղ: Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Նմանատիպ նյութեր