Ծայրահեղականության դեմ մենք միասնական ենք. Ջոն Քերի
«Ահաբեկչությունները, այդ թվում Փարիզում տեղի ունեցած վերջին հարձակումը ազատության դեմ ոտնձգություններ են»,-ասել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:
Նա նաև նշել է Փարիզում Charlie Hebdo շաբաթաթերթի վրա հարձակման հետևանքով զոհվածների հիշատակին տեղի ունեցող քայլերթի մասին:
«Այդ քայլերթին մենք Ֆրանսիայի ժողովրդի հետ կիսում ենք ոչ միայն զայրույթը, այլ նաև ծայրահեղականության դեմ պայքարում համերաշխությունն ու հավատարմությունը: Այս ամենը միշտ միավորել է մեր երկրներին և ամենից շատ վախեցրել է ծայրահեղականներին»:
Քերիի կարծիքով, քայլերթի մասնակիցներին միավորում է ազատության զգացումը:
«Միասին մենք պարզ հասկացնում ենք, որ ահաբեկչությունը չի հաղթի ազատությանը»,- ասել է նա: