Թունիսի արևմուտքում 4 ոստիկան է սպանվել
                        Թունիսի արևմտյան Կասսերին շրջանում՝ Ալժիրի սահմանին մոտ, 4 ոստիկան է սպանվել, այս մասին հայտնել են իրավապահ մարմինները:
Ըստ AFP գործակալության՝ երկրի ներքին գործերի նախարարարությունը հայտարարել է, որ դա ահաբեկչական հարձակում է եղել, սակայն այլ մանրամասներ չեն հաղորդվել: 
Նշենք, որ Կասսերին շրջանը հայտնի է իսլամիստ զինյալների ակտիվությամբ, որոնք կապված են «Ալ-Քաիդա»-ի հետ:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

