ՄԱԿ ԱԽ-ն միաձայն ընդունել է Ուկրաինայի հարցով բանաձևը
                        ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միաձայն քվեարկել է Ուկրաինայի հարցով ռուսական բանաձևի նախագծի ընդունմանը, որով կողմերը պարտավորվում են կատարել Մինսկում ձեռք բերված համաձայնությունները:  
Միաձայն հավանության է արժանացել նաև Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի, Ֆրանսիայի նախագահների և Գերմանիայի կանցլերի միջև 16 ժամ տևած բանակցությունների արդունքում ստորագրված հռչակագիրը:
Կառույցը կոչ է արել կողմերին ապահովել համալիր փաթեթի ամբողջական կատարումը՝ ներառյալ համապարփակ հրադադարի պահպանումը: Այնուամենայնիվ, անջատողականները շարունակում են կրակոցները Դեբալցևոյի շրջանում:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

