Գողացել են Վարդենիսի տուն-ինտերնատին պատկանող կովերը. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ ըստ տեղեկությունների, Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տուն-ինտերնատին պատկանող կովերը գողացել են: Տնօրեն Արտակ Հարությունյանը ինտերնատի ողջ տարածքում տեսախցիկներ է տեղադրել, որպեսզի նաև տեղեկանա, թե ինչպես են իր աշխատակիցները վարվում տուն-ինտերնատի բնակիչների հետ:
Հիշեցնենք, որ նախկին տնօրեն Նվեր Հովհաննիսյանի պաշտոնավարման ընթացքում տուն-ինտերնատի բնակիչներից մեկը ինքնասպան էր եղել՝ պատուհանից ցած նետվելով: Վարդենիսի տուն-ինտերնատի տնօրենից մեկնաբանություն ստանալու թերթի բոլոր փորձերն ապարդյուն են անցել:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։