Կոտայքի թեմն ու մարզպետարանը ցեղասպանության տարելիցին ընդառաջ միջոցառումներ կկազմակերպեն
ՀՀ Կոտայքի մարզպետ Ա. Հարությունյանը 2015 թվականի աշխատանքային տարվա մեկնարկն ազդարարել է Հայ Առաքելական Եկեղեցու Կոտայքի թեմի առաջնորդարան այցելությամբ: Կոտայքի մարզպետը հանդիպում է ունեցել Թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տեր Առաքել արքեպիկոսպոս Քարամյանի հետ և մարզի հոգևոր առաջնորդի հետ քննարկել 2015 թվականին համար նախատեսված համատեղ ծրագրերի իրականացման մի շարք մանրամասներ:
Ընդգծվել է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում նախատեսվող մարզային ձեռնարկների հիմնական ուղղությունները:
Հանդիպման ավարտին Կոտայքի մարզպետարանի և Կոտայքի թեմի առաջնորդարանի աշխատակազմերին հանձնարարվել է` հիմք ընդունելով քննարկված սկզբունքները՝ մշակել համատեղ միջոցառումների իրականացման ծրագրեր:
Այս մասին տեղեկացնում է Կոտայքի մարզպետարանի լրատվական ծառայությունը: