Պակիստանում մահապարտի կողմից պայթյուն է եղել. կա 8 զոհ
                        Այսօր Պակիստանի արևելքում գտնվող Լախոր քաղաքի ոստիկանական բաժանմունքներից մեկի մոտ ուժեղ պայթյուն է եղել, 8 մարդ է զոհվել: 
Ըստ լրատվամիջոցների հաղորդած տվյալների, Լախորի կենտրոնում մահապարտի կողմից է եղել պայթյունը:
 
Ըստ ականատեսների պատմածի, պայթյունից անմիջապես հետո կրակոցների ձայն է լսվել: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

