Նիգերիայում կին-մահապարտի զոհ է դարձել 6 մարդ
Նիգերիայի Բիու քաղաքում մահապարտի հարձակումից մոտ 6 մարդ է զոհվել, 20-ը տարբեր մարմնական վնասվածքներ է ստացել:
Պայթյունը տեղի է ունեցել քաղաքի կենտրոնական մարդաշատ շուկայում, բնակիչներրը կանգնեցրել են երկու պատանի աղջիկների, որոնց վրա գոտիով փաթաթված պայթուցիկ է եղել:
Ենթադրվում է, որ հարձակման պատասխանատուն իսլամիստական «Բոկո-Հարամ» խմբավորումն է, որն իր հարձակման համար հաճախ է օգտագործում կին-մահապարտների:
Բիու քաղաքը Բորնո նահանգի անվտանգ վայրն է համարվում, բնակեցված է մեծ թվով փախստականներով: Բորնոյի նահանգի մի մասը գտնվում է իսլամիստների հսկողության ներքո: