211652_close_icon
views-count4369 դիտում article-date 15:37 17-02-2015

«Սպարտակ»-ը բարձրացրել է Յուրա Մովսիսյանի աշխատավարձը

Մոսկվայի «Սպարտակ»-ը երկարաձգել է պայմանագիրը Յուրա Մովսիսյանի հետ, հաղորդում է Известия-ն: Բացի այդ, նոր պայմանագրով բարձրացվել է Յու. Մոնսիսյանի աշխատավարձը մինչև 3,5 մլն եվրո: Պայմանագիրը, որը կնքվել է «4+1» սխեմայով, ուժի մեջ կլինի մինչև 2019 թվականը: Պայմանագրի կետերից մեկով Մովսիսյանը կստանա 1,5 մլն եվրո բոնուս, եթե 20 բալ հավաքի «գոլ+փոխանցում»-ից: «Սա ինձ համար չափազանց կարևոր պահ է: Երբ տեղափոխվեցի «Սպարտակ», գիտեի, որ այն Ռուսաստանի լավագույն ակումբն է, և օր-օրի ավելի եմ համոզվում դրանում: Այդ իսկ պատճառով ուզում եմ իմ մոտ ապագան կապել միմիայն այդ թիմի հետ: Հիմա ակումբի համար հեշտ ժամանակներ չեն, բայց վստահ եմ, որ ամեն ինչ հարթվելու է: Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի հաջողությունը վերադարձնենք, որքան հնարավոր է՝ շուտ»,-ասել է մեր հայրենակիցը:

Նմանատիպ նյութեր