211652_close_icon
views-count1940 դիտում article-date 14:21 17-02-2015

ԱՄՆ-ն կոչ է արել Ռուսաստանին և անջատողականներին դադարեցնել կրակը

ԱՄՆ-ն անհարգստացած է Ուկրաինայի Արևելքում գտնվող Դեբալցևոյում տիրող իրավիճակի շուրջ և կոչ է անում Ռուսաստանին և անջատողականներին դադարեցնել կրակը: Այս մասին հայտնել է ԱՄՆ Պետդեպ-ի մամլո խոսնակ Ջեն Պսակին: Պսակին հայտնել է, որ ըստ Ուկրաինական իշխանությունների, վերջին 24 ժամվա ընթացքում ուկրաինական ուժերի ուղղությամբ զինյալների կողմից 129 անգամ կրակ է արձակվել: Սակայն, երկուշաբթի երեկոյան Դոնեցկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետության ներկայացուցիչ Էդուարդ Բասուրինը հայտնել է, որ ամեն օր ուկրաինական ուժերի կողմից կրակոցներ արձակելն ու պայթուցիկներ օգտագործելը չի դադարում Դեբալցևոյի շրջանում:

Նմանատիպ նյութեր