Նյու Յորքում ձերբակալվել է 38 տարվա հետախուզման մեջ գտնվող հանցագործը
ԱՄՆ ոստիկանությունը Նյու Յորքում ձերբակալել է մի տղամարդու, որը մի քանի տասնյակ տարիներ առաջ փախել էր բանտից: 64-ամյա Ուոլթեր Միլլերին ձերբակալել են իր տանը: Նա կրկին դատարանի առաջ կկանգնի՝ փախուստի համար:
1977 թվականին Միլլերը փախել է Հյուսիսային Կարոլինայի բանտից, որտեղ պետք է անցկացներ 30 տարի: Նա դատապարտվել էր 1971 եւ 1972 թվականներին բանկ թալանելու համար: