Ռուսաստանում թմրամոլները սեռական գործողություններ են կատարել հանգուցյալի հանդեպ
Ռուսաստանի կազմի մեջ մտնող Կոմի հանրապետությունում երկու տղամարդ դատապարտվել են 1-2 տարվա ազատազրկման: Ալեքսեյ Կամալիեվին եւ Ռոման Ֆիլիպովին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք 2014 թվականի ապրիլին սեռական գործողություններ են կատարել հանգուցյալի հանդեպ:
Երիտասարդները գերեզմանատներից մեկում բացել են ապրիլի 19-ին թաղված մի կնոջ գերեզմանը եւ պղծել մարմինը: Հանցագործները գտնվել են ալկոհոլի եւ թմրանյութի ազդեցության ներքո: