Փրկարարները բացել են փակ դուռը
Փետրվարի 16-ին, ժամը 18.23-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Սարյան փողոցի թիվ 17 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Փետրվարի 16-ին, ժամը 17.30-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 44 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, բնակիչները մնացել են ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Փետրվարի 16-ին, ժամը 17.05-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Թումանյան փողոցի թիվ 11 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, երեխաները մնացել են ներսում (2 և 10 տարեկան). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***