211652_close_icon

Վայոց ձորի մարզի 122 քաղաքացիներ ֆինանսական օգնություն են ստացել

views-count1710 դիտում article-date 21:54 16-02-2015
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ քաղաքացիների հերթական ընդունելությունը: Ընդունելության համար ցուցակագրվել էր 125 քաղաքացի, ընդունելության էին եկել բոլորը: 122 քաղաքացիներ դիմել էին ֆինանսական օժանդակության խնդրանքով, որոնց խնդրանքը բավարարվեց: Իսկ 3-ը դիմել էին այլ հարցերով՝ խմելու և ոռոգման ջրի մատակարարման որակի բարելավման խնդրանքով: Բարձրացված հարցերի վերաբերյալ մարզպետը հանձնարարություն տվեց մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներին՝ ուսումնասիրել հարցերը, օրենքով նախատեսված ժամկետներում պատասխանել այցելուների հարցերին և առաջարկել համապատասխան կազմակերպությունների ղեկավարներին հնարավորինս սեղմ ժամկետներում կարգավորել խնդիրները:

Նմանատիպ նյութեր