211652_close_icon

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (փետրվարի 13-ից 16-ը)

views-count1136 դիտում article-date 14:58 16-02-2015
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 13-ից 16-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 21 դեպքից բացահայտվել է 14-ը, ավազակային հարձակման 2 դեպքից` 1-ը: Բացահայտվել է կողոպուտի` 1, գողության` 18, կաշառակերության` 5, խարդախության` 8, խուլիգանության 2 և յուրացման 10 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության` 2, մարմնական վնասվածք հասցնելու և խարդախության 1-ական դեպք: Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 15 պատահար, ինչի հետևանքով 3 մարդ զոհվել է, 14-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր