ՄԱԿ-ին մտահոգում է Ադրբեջանում կանանց իրավունքների ոլորտը
                        Չնայած Ադրբեջանը այն 188 պետություններից մեկն է, որը ստորագրել է կանանց իրավունքների պաշտպանության  վերաբերյալ Կոնվենցիան, այնուամենայնիվ, այդ երկրում նշված ոլորտը բավականին վատ վիճակում է: 
Փետրվարի 18-ին ՄԱԿ-ի՝ Կանանց դեմ խտրականության հարցերով հանձնաժողովի նիստում Բաքվից ժամանած պատվիրակության մասնակցությամբ քննարկվելու են Ադրբեջանում կանանց իրավունքների պաշտպանությանն առնչվող կարևորագույն հարցեր, հաղորդում է Turan-ը:
Բաքվում ՄԱԿ-ի գրասենյակի տարածած հայտարարության մեջ ասված է, որ քննարկման առանցքում կլինեն Ադրբեջանում վաղ ամուսնությունները, թրաֆիքինգը, ընտրովի աբորտները, գենդերային անհավասարությունը:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

