Փրկարարները բացել են փակ դուռը
Փետրվարի 16-ին, ժամը 09.46-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Օրբելի փողոցի թիվ 16 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, քաղաքացին մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը: