Իոսիֆ Կոբզոնը՝ Եվրամիության «սև ցուցակում»
Եվրամիությունն ընդլայնել է Ռուսաստանի դեմ իր պատժամիջոցների ցուցակը՝ ընդգրկելով նրանում ևս 19 ֆիզիկական և 9 իրավաբական անձանց:
Ինչպես հաղորդում է Ria Novosti գործակալությունը, սահմանափակիչ միջոցների մասին հրապարակվել է ԵՄ-ի պաշտոնական ամսագրում:
Ցուցակի մեջ են հայտնվել ՌԴ Պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովը, Պետդումայի պատգամավոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնը և ևս 3 հոգի՝ Ռուսաստանից, իսկ Ուկրաինայից՝ 14 անձ և անջատողականներին պատկանող 9 կազմակերպություն: