Թուրքիայում ռուս զբոսաշրջիկների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել. կա զոհ
Թուրքական Milliyet պարբերականը գրում է, որ Անթալիայի ռեստորաններից մեկում Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է սպանվել:
Թերթի տվյալներով՝ նշված ռեստորանում ռուս զբոսաշրջիկների միջև տեղի է ունեցել ծեծկռտուք, որի ժամանակ կրակոցներ են հնչել: Սպանվել է զբոսաշրջիկներից մեկը:
Հանցագործներին հաջողվել է փախուստի դիմել: Անթալիայի ոստիկանությունը որոնումներ է սկսել, իսկ սպանված զբոսաշրջիկի անունն առայժմ չի հրապարակվում: