Արագած Ախոյանը լքում է ԲՀԿ-ն
[b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի տեղեկություններով՝ քիչ անց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության իր անդամակցությունը դադարեցնելու հայտարարությամբ հանդես կգա ՀՀ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Արագած Ախոյանը:
Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին ՀՀԿ խորհրդի նիստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթից հետո, որն ուղղված էր ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին, հաջորդեց վերջինիս ելույթը, որից հետո երկու կուսակցությունների միջեւ հարաբերությունները սրվեցին:
Այնուհետ կարծիքներ հնչեցին, որ ԲՀԿ-ական գործարար պատգամավորներից ոմանք կլքեն կուսակցությունը: