211652_close_icon
views-count1384 դիտում article-date 18:51 24-06-2025

Թուրքիան ողջունել է Իսրայելի և Իրանի միջև հրադադարի հաստատումը

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որով ողջունել է Իսրայելի և Իրանի միջև հրադադարի հաստատումը։

ԱԳՆ-ի հայտարարության մեջ ընդգծվում է, որ հրադադարի խախտումների վերաբերյալ տեղեկություններին Թուրքիան ուշադրությամբ հետևում է։

«Մենք կողմերին կոչ ենք անում լիակատար պահպանել հրադադարն առաջիկա ճգնաժամային ժամանակահատվածում»։

Նմանատիպ նյութեր