211652_close_icon
views-count1291 դիտում article-date 20:00 15-02-2015

Փրկարարները բացել են փակ դուռը

Փետրվարի 15-ին, ժամը 16.06-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 88 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչից բնակարան մուտք գործելը դարձել է անհնարին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը: *** Փետրվարի 15-ին, ժամը 12.50-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավան-Առինջ 1-ին միկրոշրջանի թիվ 2/11 շենքի բնակարաններից մեկի տարեց բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակի բազմոցին հայտնաբերել Հ. Գ.-ի (ծնվ. 1939թ.) դին:

Նմանատիպ նյութեր