Հանրապետության որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 15-ին` ժամը 09:30-ի դրությամբ, Արտաշավանում, Ջերմուկում, Սևանում, Կոտայքի տարածաշրջանում տեղում է թույլ ձյուն:
Վարդենյաց լեռնանցքում, Սիսիան-Գորիս, Գորիս-Շուռնուխ ճանապարհահատվածներում տեղ-տեղ մերկասառույց է:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: