Պակիստանում հարձակում են գործել պատվաստող բժիշկների վրա
                        Պակիստանում հերթական հարձակումն է իրականացվել երեխաներին պոլիոմելիտի (վարակիչ հիվանդություն, որն ախտահարում է նյարդային համակարգը) դեմ պատվաստում անող բժիշկների վրա: 
Երկրի հուսիս-արևմտյան Հայբեր-Պախտունխվա շրջանում կրակ է արձակվել բժշկական մեքենայի ուղղությամբ, ինչի հետևանքով վարորդը մահացել է, իսկ բժշիկը վիրավորվել է: 
Այս միջադեպի համար դեռ ոչ ոք իր վրա չի վերցրել պատասխանատվությունը, սակայն BBC-ի թղթակիցը հայտնել է, որ երկրի այդ հատվածում սովորաբար հարձակումներ են գործում թալիբները, որոնք միշտ պնդում են, որ բժիշկների ներքո իրականում քողարկված են արևմտյան լրտեսներ, իսկ այդ պատվաստանյութերը հանգեցնում են անպտղության:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

