ՌԴ-ում ձերբակալվել են բժիշկների վրա հարձակում գործած 3 անձինք
                        ՌԴ Եկատերինբուրգ քաղաքում շտապօգնության բժիկների վրա հարձակում գործած 3 մարդու են ձերբակալել:
Ըստ նրանցից մեկի՝ նրանք ընկերներով հարձակվել են բժիկների վրա այն պատճառով, որ բժիշկները  չեն կարողացել վերակենդանացնել իրենց մահացած ընկերոջը: Նրանք բժշկության բնագավառում ունեցած գիտելիքներով վստահ են եղել, որ իրենց ընկերոջը հնարավոր կլիներ փրկել: 
Ըստ հաղորդված տեղեկությունների, շտապօգնության բրիգադը կանչից հետո  գնացել է նշված վայր և հաստատել է նրանց ընկերոջ արդեն մահացած լինելը: Վերակենդանացման նա արդեն ենթակա չի եղել: Սակայն նրա ընկերները վստահ են եղել, որ նրան կարելի էր փրկել և  հարձակվելով բժիշկների վրա՝ փորձել են այդպիսով ապացուցել, որ իրենք ճիշտ են: 
Այժմ 3 կասկածյալները ձերբակալվել են, հարուցվել է քրեական գործ:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

