8185 դիտում
19:04 14-02-2015
Շարահրապարակում հողաթափերով գտնվելու համար փոխգնդապետը դիտողություն է արել, ապա ծեծել զինծառայողին
37-ամյա Արմեն Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, ծառայելով ՀՀ ՊՆ թիվ N զորամասում և հանդիսանալով նշված զորամասի հրամանատարի մարտական հերթապահության գծով տեղակալ, կոչումով՝ փոխգնդապետ, նույն գումարտակի ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Աբրասիմ Աթոյանի կողմից գումարտակի շարահրապարակում հողաթափերով գտնվելու համար դիտողություն է արել վերջինիս, որի կապակցությամբ նրանց միջև առաջացած վիճաբանության ընթացքում բռնություն է գործադրել իրեն ստորադաս հանդիսացող Ա. Աթոյանի նկատմամբ: Նախ շարահրապարակում երկու անգամ դիտավորությամբ ձեռքի ափով հարվածել է վերջինիս դեմքին, որից հետո վիճաբանությունը շարունակվել է գումարտակի հրամանատարի աշխատասենյակում: Ընթացքում էլ ծեծի է ենթարկել Ա. Աթոյանին:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 358.1 հոդվածի 2-րդ մասով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ Ճամբարակի ընդհանուր իրավասության դատարանից:
Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
Նմանատիպ նյութեր
5446 դիտում
10:28 19-11-2016
Կարեն Կարապետյանը դիտողություն է արել ՏՄՊՊՀ-ին. «Ժողովուրդ»
5299 դիտում
19:11 20-07-2020
ԵՄ գագաթնաժողովի ժամանակ Մակրոնը հրապարակավ դիտողություն է արել Ավստրիայի կանցլերին
Այս բաժնից
715 դիտում
20:12 14-01-2025
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
583 դիտում
19:38 14-01-2025
Երևանում էին Իրանի Մեջլիսի պատվիրակները
640 դիտում
19:07 14-01-2025
Կքննարկվի բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրում փոփոխություններ իրականացնելու նախագիծը