Մոսկվայում 3 բնակարան է այրվել. կան զոհեր
                        Մոսկվայի արևելքում գտնվող «Սիրենևի բուլվար» փողոցի բնակարաններից մեկում 3 բնակարան է այրվել: Կա մեկ զոհ, 4-ը՝ այդ թվում մեկ երեխա, վնասվածքներ են ստացել և տեղափոխվել են հիվանդանոց: 
Ըստ ոստիկանության հաղորդման, սկզբում կրակը տարածվել է 2-րդ հարկի 2 բնակարաններով, հետո տարածվել է 3-րդ հարկի բնակարանով. այն նույնպես վառվել է: Շենքի բնակիչները ժամանակին տարհանվել են: Տարեց կինը, որ բժշկական օգնություն ցուցաբերելիս  մահացել էր, չի հասցրել ժամանակին նկատել ծուխը և հեռանալ:
Ըստ նախնական վարկածի՝ տներից մեկում գազի արտահոսք է եղել:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

