1672 դիտում
09:11 17-03-2016
Աբրահամ Մանուկյանը չի զբաղվելու ԲՀԿ տարածքային կառույցների համակարգմամբ. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ տեղեկացրել Էինք, որ ԲՀԿ խմբակցության գործարար պատգամավոր Աբրահամ Մանուկյանը, որը ԲՀԿ թևերից մեկի ղեկավարն Է համարվում և պատերազմ էր հայտարարել ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանին, հեռացվելու է կուսակցությունից։
Նաիրա Զոհրաբյանը մեր հարցին ի պատասխան ասել Էր, որ այս պահին դեռ նման հարց չի քննարկվում։ Մեզ հայտնի դարձավ, որ Մանուկյանին, այնուամենայնիվ, հեռացրել են, սակայն ոչ թե կուսակցությունից, այլ լծակներից։ Աբրահամ Մանուկյանը չի զբաղվելու ԲՀԿ տարածքային կառույցների համակարգմամբ, այլ զբաղվելու է միայն Շենգավիթի և Նորք Մարաշի ԲՀԿ կառույցներով։ Նախկինում Մանուկյանը համակարգում Էր ԲՀԿ 68 տարածքային կառույցներից 44-ը, մնացածի համակարգմամբ զբաղվում Էր Վարդան Վարդանյանը։ Թե ով է այսուհետ համակարգելու ԲՀԿ կառույցների մեծ մասը, մեզ չհաջողվեց ճշտել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
2842 դիտում
09:43 23-02-2017
Աբրահամ Մանուկյանին կփոխարինի որդին՝ Արթուր Մանուկյանը. «Հայկական ժամանակ»
2120 դիտում
13:15 22-07-2015
ԲՀԿ առաջնորդը հանդիպել է Արմավիրի եւ Արագածոտնի տարածքային կառույցների ներկայացուցիչների հետ
Այս բաժնից
1267 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»
2335 դիտում
08:51 19-12-2024
Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար. «Փաստ»