Առաջիկա քաղաքական զարգացումները՝ կոմպրոմատներ, ֆինանսական ու քրեական հետապնդումներ. 168 Ժամ
«168 ժամ» թերթի այսօրվա առաջնորդողում կարդում ենք.
«...Այսպիսով, քաղաքական դաշտում հստակ ջրբաժան առաջացավ, իշխանությունը, որը սպառնում է
Ծառուկյանին ֆինանսական և քրեական հետապնդմամբ, և ոչ իշխանական ուժերը՝ Ծառուկյանի գլխավորությամբ, որոնք սպառնում են իշխանափոխությամբ: Տպավորությունն այնպիսին է, որ իշխանությունը ցանկանում էր Ծառուկյանից օր առաջ լսել իշխանափոխության մասին պահանջը, ինչը, փաստորեն, ստացավ: Իսկ թե ինչո՞ւ էր իշխանությանն անհրաժեշտ որպես այլընտրանք հանդես եկող ԲՀԿ-ին մի գիշերվա մեջ դարձնել արմատական ընդդիմադիր ուժ, ցույց կտան առաջիկա զարգացումները: Կոմպրոմատներ, ֆինանսական ու քրեական հետապնդումներ... Այս և քաղաքականության հետ կապ չունեցող բազմաթիվ երևույթներ կուղեկցեն առաջիկա քաղաքական զարգացումները»,–գրում է թերթը։
Առաջնորդողն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։