Փեշավարում մզկիթի մոտակայքում փոխհրաձգություն է եղել
Պակիստանի Փեշավար քաղաքում շիիթական մզկիթի կողքին պայթյունից հետո ոստիկաների և զինված մարդկանց միջև փոխհրաձգություն է սկսվել:
Ըստ լրատվամիջոցների հաղորդման՝ զինված անձին մտել են Խայտաբադի շրջանի մզկիթը և կրակ են բացել բազմության ուղղությամբ:
Հայտնի է, որ 2 մարդ է զոհվել, կա 20 տուժած: Դեպքի վայր են ժամանել ուժայիններ և փրկարարներ:
Նշենք, որ 2 շաբաթ առաջ շիիթական մզկիթի վրա հարձակման արդյունքում Սինդի շրջանում 60 մարդ էր զոհվել: Այն ժամանակ պատասխանատվությունն իրենց վրա էին վերցրել սունիական զինյալները, որոնք կապ ունեն «Թալիբան»-ի հետ: