211652_close_icon
views-count2651 դիտում article-date 21:00 28-10-2020

Ժամանակակից բարբարոսության սարսափ. Ռուս ուղղափառ եկեղեցին սարսափահար է եղել՝ տեսնելով Ստամբուլում մզկիթի վերածված վանքում արված փոփոխությունները

[url=https://news.am/arm/news/610295.html?fbclid=IwAR1f8tJsz0VAtJfuouHFi765J5Po3TQ22x0Tk0Dy63uv2hv7T-8hNrYsvwA]News.am[/url]-ը գրում է. Ռուս ուղղափառ եկեղեցին սարսափահար է եղել՝ տեսնելով Ստամբուլում մզկիթի վերածված հնագույն Հորա վանքում արված փոփոխությունները: Մոսկվայի պատրիարքարանի արտաքին եկեղեցական հարաբերությունների վարչության պետի տեղակալ Նիկոլայ Բալաշովը ֆեյսբուքի իր էջում վանքի 2 լուսանկար է հրապարակել, որոնք արվել են մինչեւ այս տարվա օգոստոս, երբ վանքը դեռ թանգարանի կարգավիճակ ուներ, եւ ներկայիս վիճակը այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի որոշմամբ վանքը մզկիթի վերածվեց: «Ժամանակակից բարբարոսության սարսափ: Ցավ ուղղափառ քրիստոնյաների համար»,-գրել է նա: Դատելով լուսանկարներից՝ վանքի առաստաղը 2-3 անգամ ցածր է դարձել, այն ծածկել են գիպսաստվարաթղթով, ներկել սպիտակ ներկով: Արդյունքում ծածկվել են կամարները, խճանկարներն ու պատուհաններով գմբեթը: [img]https://st0.shamshyan.com/editor/0988574001603904361194079.jpg[/img]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր