211652_close_icon

Հիմա իշխանությունը գնդակը տշել է, թող վազեն՝ հասնեն այդ գնդակին. Էդուրադ Շարմազանով

views-count6220 դիտում article-date 23:13 12-02-2015
Անթույլատրելի է քաղաքականության մեջ եզրագծից, կոռեկտությունից դուրս գալ, քաղաքականությունը վերածել շուկայի, թայֆաբազության: Այս մասին այսօր ՀՀԿ խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նրա խոսքով՝ շատ վտանգավոր է, երբ քաղաքականությամբ զբաղվում են գործիչներ, ովքեր կորցրել են չափի զգացողությունը: «Սոկարտը ասում էր, որ թագն ու պսակը դա մարդկային առաքինությունն է:Եթե մարդ կորցնում է չափավորությունը՝ հայտնվում է տվայտանքների մեջ»,- ասաց Էդուարդ Շարմազանովը: «Հայտնի հռետորը ասում էր. «Գնդակը իշխանության դաշտում է»: Հիմա իշխանությունը այդ գնդակը տշել է, թող վազեն՝ հասնեն այդ գնդակին: Սա պետություն է , հայրենիք է, որտեղ ամեն ինչ պետք է լինի փոխադարձ հարգանքի հիման վրա: Քաղաքականության մեջ տեղ չպետք է ունենան այն մարդիկ, ովքեր քաղաքականությունը շփոթում են բիզնեսի կամ այլ բաների հետ»,- ասաց Էդուարդ Շարմազանովը եւ ավելացրեց, որ եկել է ժամանակը, երբ պետք է ռուսի ասած՝ расставить точки над «i»: Եկել է՝ իրերը իրենց անունով կոչելու ժամանակը: Նկատելով հանդերձ, որ դեմ են բոլոր այն երեւույթներին, որոնք դեմ են քաղաքակրթության կանոններին: «Մենք քրիստոնյա ենք, բայց Սուրբ գրքում հստակ գրված է, որ խոզերի արջեւ մարգարիտներ չեն փռում: Հայաստանը բոլորիս հայրենիքն է եւ Հայաստանի շահից է բխում՝ սկսել մաքուր էջից եւ ապաքաղաքական էլեմենտները աստիճանաբար դուրս մղվեն քաղաքական դաշտից: ՀՀԿ-ն 90-ականներին չի ստեղծվել նրա համար, որ քաղաքական ավանտյուրիստները իրենց կեղծ բարերարների տեղ դնեն, սուրբ Փրկիչի տեղ դնեն: Սա պետություն է, որն ունի բազում մարտահրավերներ և ամեն մեկը պետք է զբաղվի իր գործով: Սա ուղղված չէ, որեւէ անձի դեմ, այլ ուղղված է երեւույթի դեմ: Քաղաքականության մեջ տեղ չունեն տգետները, անգրագետները եւ քաղաքականությունը սեփական խրախճանքների հետ շփոթող անձնավորությունները»,- ասաց եւ սահմանափակվեց Էդուրադ Շարմազանովը:

Նմանատիպ նյութեր