Նոր մանրամասներ՝ Ուիթնի Հյուսթոնի աղջկա գործով
Ուիթնի Հյուսթոնի 21-ամյա աղջիկը, ինչպես հայտնի է, կոմայի մեջ է գտնվում: Բժիշկները նրա մոտ գլխուղեղի արյան զեղում են ախտորոշել:
Պարզվել է, որ աղջկա մարմնին վնասվածքների հետքեր կան: Հավանաբար, մինչեւ անգիտակից վիճակում հայտնվելը նա ինչ-որ մեկի հետ վիճել է: Ոստիկանությունում կասկածում են, որ Բոբբի Քրիստինա Բրաունի ընկերը՝ Նիկ Գորդոնն է մեղավոր կատարվածում:
Բացի այդ, Քրիստինայի մտերիմ ընկերը պատմել է, որ դեպքից ժամեր առաջ Քրիստինան եւ Նիկը վիճել են: Աղջիկը փակվել է լոգարանում, իսկ երբ Նիկը հերթական անգամ փորձել է խոսել նրա հետ, Քրիստինային հայտնաբերել է անգիտակից վիճակում:
Հիշեցնենք, որ Նիկը Քրիստինայի ոչ միայն ընկերն է, այլեւ խորթ եղբայրը, որը Ուիթնի Հյուսթոնի տանն ապրել է 12 տարեկանից: